Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Կառավարության նման մոտեցումը բերելու է մսի գնի էական թանկացման

Օրերս կառավարության ենթակայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով հանրապետության բնակչությանը, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների համար պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը: Հետևաբար հունվարի 15-ից սպառման մյուս բոլոր օղակների համար մորթն իրականացվելու է բացառապես սպանդանոցներում:

Նման մոտեցումը ողջունելի է, քանի որ հանրապետությունում մսամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրը պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Այդ իսկ պատճառով սպանդանոցների հարցին կառավարության մակարդակով անդրադաձել են դեռևս 2006 թ.՝ ընդունելով որոշում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կարգի մասին: Բայց դրանով ամեն ինչ վերջացավ, մինչև 2015թ., երբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ-FAO), ելնելով մեր երկրում կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու, մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, Հունաստանի կառավարության օժանդակությամբ 622 հազար դոլարի ներդրում կատարեց՝ ֆինանսավորելով 5 մասնավոր ընկերությունների սեփականություն հանդիսացող սպանդանոցների կառուցումն ու վերազինումը: 2016 թ. նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրի իրականացմանը: 2018թ. համար ԱՎԾ-ն հաշվարկել էր 233.150 խոշոր եջերավոր կենդանու, 499.600 մանր եղջերավորի և 111.140 խոզի մորթ (ընդհանուրը՝ 843 890 գլուխ): Ելնելով միջինացված այդ թվերից՝ հաշվարկվել էր 40 սպանդանոցի անհրաժեշտություն: Գործող 18 սպանդանոցից զատ՝ պետք է արագ կառուցվեր ևս 22-23-ը ՀՀ-ում, 3-ը՝ ԱՀ-ում, ինչը կբավարարեր ընդհանուր նվազագույն պահանջը: Սննդի անվտանգության պետական ծառայության հաշվարկներով՝ 2018 թ. հուլիսի 1-ին պետք է հանրապետությունում գործեր 40 սպանդանոց: Հետոյի համար ակնկալվում էր դրանց թիվը հասցնել 71-ի: Սպանդանոցներն ըստ խոշոր եղջերավորի մորթի հնարավորությունների՝ լինելու էին (և են) օրական 3-5, 8-10, 10-15 և 15-20-ի հզորության: Հավելենք, որ մինչ այդ գործող 18 սպանդանոցից մի քանիսը մնացել էին սովետմիությունից, մյուսներն էլ բացվել էին մուսուլմանական աշխարհի մեր հարևաններին «հալալ միս» ապահովելու նպատակով: Այդքանով հանդերձ՝ մասնագետների շրջանում մեծ էր մտավախությունը, որ «ոչ հալալ» սպանդանոցները իրականում չեն գործի և զբաղվելու են հիմնականում կնիքած թուղթ վաճառելով: Պատասխանատուները բացառում էին դա՝ բացատրելով, որ մշակել են «թվայնացված ձևաթուղթ», բոլոր սպանդանոցներն ընդգրկվելու են էլեկտրոնային բազայում, առաքվող մսի ուղեկցող փաստաթուղթն էլ լինելու է էլեկտրոնային: Մինչդեռ թուղթ վաճառելու մտավախության համար կային ու կան բավականին հիմնավոր պատճառներ:

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչն իր կենդանին վաճառելու համար ստիպված է այն տեղափոխել 75 կմ հեռու՝ Մասիսում գտնվող սպանդանոց, մորթելու: Դրա տեղափոխումը կարժենա առնվազն 40-50 հազար դրամ, սպանդանոցային մորթը՝ 10-15 հազար դրամ (սպանդանոցային մորթի գները խոշորի համար այդքան են, մյուսների համար՝ 1.5-5 հազար դրամ): Կենդանին տեղափոխելու ընթացքում առնվազն մի քանի կգ քաշ է կորցնում: Մյուս կողմից. խոշոր եղջերավորի ներքին օրգանները, կաշին, ոտները և գլուխը անվճար մնում են սպանդանոցին, մինչդեռ սրանց գինը կազմում է տվյալ կենդանու մորթված վիճակում վաճառքից գոյացած ընդհանուր գնի շուրջ 10%-ը: Հետևաբար, ամենապարզ հաշվարկներով, սպանդանոցային մորթի արդյունքում գյուղացին մեկ խոշորից կորցնում է 60-80 հազար դրամ ու ավելի: Ամբողջ շահույթը, որ մնալու էր իրեն այդ կենդանու խնամքի արդյունքում:

Իրավիճակը մի փոքր շտկելու և կեղծ փաստաթղթաշրջանառությունը բացառելու նպատակով էլ կառավարության կողմից առաջարկվում էր, որպես երկրորդ տարբերակ, սպանդանոցը շահագործողն իր մեքենաներով գյուղերից հավաքագրի կենդանիներին և անասնաբուժական վերահսկողությամբ մորթ կատարի ու մատակարարի սպառման կետերին: Բնականաբար, դա ավելի նախընտրելի է, քանի որ կմեղմի նաև սպանդանցների մենաշնորհային հնարավորություններն ու չարաշահման պահը:

Օրերս ՍԱՊԾ տարածած հաղորդագրությունից երևում է, որ այս պահին հանրապետությունում գործում է 16 սպանդանոց: Փաստորեն, նախկինների կատարած ծավալուն աշխատանքներից հետո սրանց թիվը նվազել է, և մարզում միջինում մեկ սպանդանոց ունենալով՝ կառավարությունը փորձում է սկսել (իրականում արդեն սկսել է) կենդանիների սպանդանոցային մորթի գործընթաց: Ավելին՝ դեռ անցյալ տարի ՍԱՊԾ-ի կողմից ներկայացված՝ սպանդ իրականացնող 21 ընկերությունների մոնիտորինգից պարզվել էր, որ գործում են հիմնականում ավելի վաղ հիմնվածները, որոնք առավելապես զբաղվում են իրանցիների համար «հալալի» մորթով: Մյուս մի քանիսը պարապուրդի են մատնված: Ոլորտի ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում պնդում են, որ, անկախ ամեն ինչից, անգամ եթե իդեալական նախապատրաստված լինեինք, այս փուլի համար ծրագիրը խիստ ռիսկային է: Մինչդեռ գործընթացն սկսում ենք բացարձակ անպատրաստ վիճակում: Անգամ «հալալ» սպանդանոցների համար, որ վաղուց գործող են, մինչ օրս բազմաթիվ հարցեր պարզ չեն: Մասնագետները պնդում են, որ տևական ժամանակ մթերումների, գների, ընդհանրապես կենդանիներ վաճառողների հետ կապված լուրջ խնդիրներ են լինելու, մինչև ժամանակի ընթացքում, որ կարող է տևել մի քանի տարի, մեխանիզմները հղկվեն, մի շարք դրույթներ փոխվեն՝ դառնալով երկկողմանի ընդունելի, որից հետո միայն հստակություն կլինի: Այս իրավիճակում հայտարարել նման կարևորագույն միջոցառման մասին, որի դեպքում հարյուր հազարավոր գյուղացիական (և ոչ միայն) տնտեսությունների ու հարյուրավոր ընկերությունների շահերին ենք բախվելու, անկանխատեսելի հետևանքների է բերելու, գործընթացը ձախողվելու է և տասնամյակներով ետ ընկնի:

Մյուս կողմից էլ, հենց միայն կազմակերպչական աշխատանքների անբավարար լինելու հետևանքով, շուկայում էապես բարձրանալու են մսամթերքի գները: Հասկանալի է, որ կառավարությունը չի ցանկանա անտեղի խնդիրներ ստեղծել, որ կարող է կտրուկ իջեցնել առանց այդ էլ նվազող մսամթերքի արտադրությունը հանրապետությունում, լուրջ լարվածություն առաջացնել բնակչության բավականին լայն շերտերի շրջանակներում, բայց կառավարական մակարդակով դրսևորվող ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում միսը թանկանալու է, ու սոցիալական առանց այդ էլ լարված իրավիճակն էլ ավելի է սրվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում