Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը խոստովանել է, որ կրակել է իր տան վրա գրոհած հատուկ ջոկատի մարտիկների վրա: Օգոստոսի 8-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ տեղեկացնում է TASS-ը:
«Իմ կողմնակիցների մոտ զենք չի եղել, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ»,- ասել է նա: Սակայն ընդսմին Աթամբաևը հավաստիացրել է, որ ինքը «ջանացել է չդիպչել» մարդկանց: Նրա խոսքով՝ ինքը նաև պատրաստ է աջակցել գրոհի ժամանակ իր կողմնակիցների կողմից ձերբակալված՝ «Ալֆա» հատուկ ստորաբաժանման մարտիկների ազատմանը, որոնք այժմ պահպանության տակ գտնվում են նախկին նախագահի տանը: