Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն:
Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ:








































