«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին կարելի է համարել թիմի առաջատարը՝ թիմում ունեցած ներդրման համար:
28-ամյա Ռունին «Կարմիր սատանաներ»-ի կազմում 212 գոլ է խփել և թիմի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 3-րդ հորիզոնականում է:
«Եթե դու 3-րդ տեղում ես նման ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում, ուրեմն դու լեգենդ ես: Եթե Ռունին խուսափի լուրջ վնասվածքներից, ապա կարող է գերազանցել Դենիս Լոուի ու սըր Բոբի Չարլթոնի ցուցանիշները»,- հայտարարել է Մոյեսը:
Հավելենք, որ Ռունին Լոուին զիջում է 25, իսկ Չարլթոնին՝ 37 գոլով:




































