ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեխը և Պեդրո Արգամունտը մտադիր են Ադրբեջան այցելել նախքան Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունն այդ երկրին անցնելը: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ասվում է համազեկուցողների համատեղ հայտարարության մեջ:
Համազեկուցողները նշել են, որ մտադիր են այցի ընթացքում մանրամասնորեն հետևել «Մուսավաթ» կուսակցության առաջնորդի տեղակալ Թոֆիգ Յաղուբլուի և «ՌԵԱԼ» շարժման համանախագահ Իլղար Մամեդովի դատավճռի կայացմանը:
Համազեկուցողները վերջին անգամ Ադրբեջանում եղել են այս տարվա հունվարի 21-23-ին:
Նշենք, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը կստանձնի մայիսի 14-ից:








































