Այսօր` մարտի 25-ին, Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցն է:
Այդ առթիվ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել և հարգանքի տուրք մատուցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:
Ամեն տարի այս օրը Պանթեոն են այցելում հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ, ներկա և նախկին պաշտոնյաններ:
Լուսանկարները` PAN Photo-ի









































