Ամերիկյան Apple ընկերությունը կարող է իր սմարթֆոնի նոր մոդելը՝ iPhone 6-ը, ներկայացնել այս ամռան վերջին կամ աշնան սկզբին: Այս մասին ոլորտի փորձագետները հայտնել են MarketWatch պարբերականին:
Մասնագետները հիմնվում են կորպորացիայի մատակարարների տրամադրած տեղեկությունների վրա:
Pacific Crest-ի վերլուծաբան Էնդի Հարգրիվսի խոսքով՝ բաղադրիչ մասերի պատվերները կսկսվեն հուլիսին: Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ նոր սարքը լայն հասարակությանը հասանելի կլինի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին:









































