Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Քննիչ հանձնաժողովի բեկումնային որոշումը. պատերազմի հանցագործները կարող են բացահայտվել

Ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից փորձագետի կամ խորհրդատուի կարգավիճակով հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկել ոլորտի նախկին ու ներկա մասնագետների, ինչպես նաև նախկին բարձրաստիճան զինվորականների։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ հայտնի են այդպիսի անձանց անուններ, ովքեր սեպտեմբերից կներգրավվեն հանձնաժողովի աշխատանքներում՝ պաշտպանության նախկին նախարարներ Նորատ Տեր-Գրիգորյանց, Վաղարշակ Հարությունյան, Հայաստանի զինված ուժերի հրետանու հիմնադիր Վլադիմիր Հայրապետյան։ Քոչարյանն ասել է նաև, որ քննարկումներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ՝ խորհրդատուի կարգավիճակով հետախոզության համակարգի բարձրակարգ մասնագետ հրավիրելու համար։

Փորձագետներ և խորհրդատուներ հրավիրելու քննիչ հանձնաժողովի այս որոշումը չափազանց կարևոր նշանակություն կարող է ունենալ հանձնաժողովի հետագա աշխատանքների որակի ու, որ ոչ պակաս կարևոր չէ՝ հանձնաժողովի նկատմամբ հանրային վստահության բարձրացման առումով։

Այս հանձնաժողովի ձևավորումից հետո շատ էին հնչում կարծիքներ, որ այն չունի բավարար մասնագիտական որակավորմամբ անդամներ, ուստի չի կարող ամբողջությամբ ու պատշաճ մակարդակով քննել ապրիլյան իրադարձությունները։ Նախկին բարձրաստիճան զինվորականների ու ռազմական գործի փորձագետների ներգրավումը հանձնաժողովի աշխատանքներում, ըստ էության, ամբողջությամբ փարատում է այս մտահոգությունները։ Այսինքն՝ այս անձանց ներգրավելով՝ քննիչ հանձնաժողովն էականորեն բարձրացնում է կատավելիք հետազոտությունների, ուսումնասիրությունների պրոֆեսիոնալիզմի ու կոմպետենտության մակարդակը՝ այդպիսով մեծացնելով նաև հանձնաժողովի վերջնական եզրակացության լեգիտիմությունը։

Քննիչ հանձնաժողովի աշխատանքներում հատկապես Նորատ Տեր-Գրոգորյանցի ու Վաղարշակ Հարությունյանի ներգրավումը իրականում լուծում է մեկ այլ կարևոր խնդիր, որն ուղղակիորեն կապված չէ հանձնաժողովի բուն աշխատանքների հետ։ Քննիչ հանձնաժողովի ձևավորումից հետո Ռուսաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակներից հնչել են տարակուսանք ու հանձնաժողովի նկատմամբ անվստահություն պարունակող գնահատականներ ու կարծիքներ, որոնց լեյտմոտիվն այն էր, որ հանձնաժողովը կարող է ունենալ հակառուսական ուղղվածություն՝ ապրիլյան պատերազմում ռուսական մասնակցության գործոնի շահարկման իմաստով։ Եվ ահա, հանձնաժողովը որոշում է կայացնում հրավիրել պաշտպանության երկու նախարարների, որոնք իրենց մասնագիտական ու անձնային կապերով ամբողջությամբ կապված են Ռուսաստանի, ռուսական ռազմաքաղաքական շրջանակների հետ։ Այսինքն՝ Նորատ Տեր-Գրիգորյանցի ու Վաղարշակ Հարությունյանի ներգրավմամբ հանձնաժողովը լուծում է արտաքին անվստահության հարցը, ինչը չափազանց կարևոր է ինչպես հանձնաժողովի հետագա աշխատանքների, այնպես էլ դրա հրապարակելիք փաստաթղթերի ճակատագրի իմաստով։

Ապրիլյան պատերազմը, բացի համակարգային թերացումներից, հնարավոր է դարձել նաև կոնկրետ բարձրաստիճան զինվորականների հանցավոր գործունեության կամ անգործության հետևանքով։ Նրանցից ոմանք, եթե ոչ շատերը, այսօր էլ պաշտոններ են զբաղեցնում Հայաստանի զինված ուժերում ու քաղաքական իշխանության մեջ։ Ու առավելապես դրանով է պայմանավորված քննիչ հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ պետական շատ կառույցների այն ներքին սաբոտաժային վերաբերմունքը, որի մասին չի բարձրաձայնվում, բայց որն առկա է հանձնաժողովի ստեղծումից ի վեր։ Դրանում նախկին բարձրաստիճան զինվորականների ընդգրկումը մեծապես լուծելու է նաև այդ խնդիրը։

Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայաստանում իշխած նախկին երկու ռեժիմների անհատական ու հավաքական հանցավորության խտացված դրսևորումն է։ Այդ պատերազմում զինված ուժերի, ընդհանրապես պետական կառավարման համակարգի թերացումների, բացթողումների ու չարաշահումների բացահայտումն ու համարժեք իրավաքաղաքական գնահատականը նման իրավիճակների կրկնությունը բացառելու կարևորագույն երաշխիքն է։ Հետևաբար նույնքան կարևոր է քննիչ հանձնաժողովի գործունեության արդունավետության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ ու որոշում, ինչիպիսին պետք է համարել նախկին բարձրաստիճան զինովրականներին ու փորձագետներին հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու որոշումը։ Այն կարող է բեկումնային դառնալ ապրիլյան պատերազմի բազմաթիվ մութ էջերի բացահայտման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում