Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Ղրիմից և Սևաստոպոլից Ուկրաինայի զորքերի դուրս բերման մասին:
«Գործի դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` 2014-ի մարտի 23-ի որոշումը` Ղրիմից երկրի այլ շրջաններ Ուկրաինայի զորամիավորումների, զինված ուժերի հաստատությունների, կազմակերպությունների և այլ ռազմական կառույցների տեղափոխման մասին»,- ասվում է հրամանագրում:









































