Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ հայտնի յոթի մասին

«Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը բնականորեն ձևավորվելիք ձևաչափ է, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հուլիսի 29-ին ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա ասել է, որ Քոչարյանն ու գրասենյակը որևէ կապ չունեն յոթ կուսակցությունների հայտնի հայտարարության հետ՝ դատաիրավական համակարգի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, որ յոթյակը հռչակել էր դատական իշխանության յուրացում և հայտարարել, թե շարունակվելու դեպքում պայքարելու է դրա դեմ: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը չի մանրամասնել, թե արդյոք յոթ կուսակցությունները կարո՞ղ են դառնալ այն միավորման հիմք կամ մեկնարկ, որի մասին մի քանի անգամ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ հերթական անգամ կալանավորվելու նախօրեին էլ հռչակելով «Կոնսենսուս մինուս մեկ», այսպես ասած, ընդդիմադիր ձևաչափը: Նրա գրասենյակի ղեկավարն այսօր հայտարարել է, որ դա բնական ձևաչափ է, և իշխանության ներկայիս քաղաքականությունը բերելու է նրան, որ բոլոր առողջ ուժերը միավորվելու են ընդդեմ իշխանության:

Ռոբերտ Քոչարյանի դիրքից լիովին հասկանալի է այն տրամաբանությունը, որ առաջ է քաշվում: Քոչարյանը քաղաքականությունը հենց սկզբից ներառել է որպես իր պաշտպանության առանցք և բնականաբար շարունակում է զարգացնել այն: Իհարկե, միարժեք ասել, որ նրա համար դա լոկ պաշտպանություն է և ոչ թե նաև ավելի երկարաժամկետ պլան, կամ ավելի լայն ուժի պլանի մաս՝ բավականին դժվար է, թեև ակնառու է նաև, որ առնվազն ներկայիս հանգամանքը՝ պաշտպանական, թե լայն քաղաքական, օգտագործում են նաև արտաքին մի շարք շրջանակներ Ռուսաստանից:

Ռոբերտ Քոչարյանը, համենայնդեպս՝ առայժմ, տեսանելի չի ընդդիմանում դրան՝ թերևս համարելով, որ ինքն էլ ոչ թե կօգտագործվի, այլ կարող է հնարամտորեն Ռուսաստանի շրջանակների շահագրգռությունն օգտագործել իր պլանների ու շահերի համար: Եթե իհարկե չդիտարկենք նաև այն տարբերակը, որ երկրորդ նախագահը մի շարք հանգամանքների և թելերի բերումով ուղղակիորեն չի գտնվում այդ ուժերի ազդեցության ներքո:

Եթե փոքր-ինչ սահմանափակենք այդ շրջանակով դիտարկումների դիապազոնը և գնահատենք իրավիճակը ներքին տրամաբանության մեջ, ապա Ռոբերտ Քոչարյանը սկսել է ընդդիմադիր համարվող դաշտի ագրեսիվ նվաճման քաղաքականություն՝ սահմանելով որոշակի նշաձողեր, որոնք գործնականում բոլոր ուժերին դնելու են երկընտրանքի առաջ՝ կա՛մ իշխանության հետ են, կա՛մ Ռոբերտ Քոչարյանի:

Այստեղ՝ այդ դիլեմայում, որպես սուբյեկտ չհայտնվելու համար գործնականում որոշակի «ելք» ունի ՀՀԿ-ն՝ բացառապես իհարկե Սերժ Սարգսյանի շնորհիվ, որն առայժմ ավելացնում է իր հրապարակային գործունեության տեսակարար կշիռը, սակայն խաղում է բավականին փակ: Ավելին, այդ իմաստով «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը Ռոբերտ Քոչարյանը հրապարակ է բերում նաև Սերժ Սարգսյանից որոշակիորեն ապահովագրվելու համար: Բայց ապահովագրության ամենամեծ խնդիրը՝ քաղաքական իմաստով, կանգնում է խորհրդարանի երկու ուժերի՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում