Իսպանական «Իբիցա» հանգստյան գոտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի տեսքով գերհզոր էքստազի է հայտնաբերվել։ Այս մասին գրում է Daily Mail- ը:
Վառ նարնջագույն դեղահաբերը նկատվել էին դեռ անցյալ տարի՝ «Bestival» երաժշտական փառատոնում, որն ամեն տարի անցկացվում է Մեծ Բրիտանիայի Ուայթ կղզում: Հետո դրանք տեսան նաև Հոնկոնգի գիշերային ակումբներում:

Ըստ «The Loop» ոչ առևտրային կազմակերպության տվյալների, որը թեստավորում է թմրամիջոցները, հաբի մեջ ակտիվ նյութի չափը նորման գերազանցել է երկու անգամ:
Փորձագետների կարծիքով՝ «Թրամփի» գլխով էքստազին արտադրվում է Ամստերդամում: Համացանցում հազար դեղահատով խմբաքանակի գինը հասնում է 1,2 հազար ֆունտի։









































