Մարտի 28-ին Կիպրոսում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյուլերը ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ համակարգող Սիգրիդ Կաագի հետ կքննարկի սիրիական քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով պետդեպարտամենտի մամլո ծառայությանը:
Նախատեսվում է, որ Նիկոսիայում սպառազինման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Գոթեմյուլերին կընդունեն Կիպրոսի նախագահը և կառավարության պաշտոնական անձինք: Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական ոլորտում:
Նիկոսիայում կկայանա նաև Գոթեմյուլերի հանդիպումը Կաագի հետ: Բացի այդ՝ նա կհանդիպի այլ պաշտոնական անձանց հետ, որոնք ջանքեր են ներդնում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում: Այս խորհրդակցություններին նախատեսվում է աջակցել շարունակվող գործընթացը՝ ուղղված Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանն ու ոչնչացմանը:








































