Վաշիգտոնում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորած է համարվում 18 մարդ՝ հայտնում է France-Presse գործակալությունը:
Տեղատարափ անձրևների հետևանքով սողանքը տեղի էր ունեցել մարտի 23-ին՝ Սիեթլից 88 կմ հյուսիս-արևելք գտնվող Օսո բնակավայրում: Սողանքի շրջանում, որն ընդգրկել է մոտ 2 քառակուսի կմ տարածք, ոչնչացել է մոտ 30 շինություն:
Առնվազն 8 մարդ է զոհվել՝ հայտնում է Seattle Times-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին:
Մի քանի մարդ, այդ թվում՝ 6-ամսական երեխա, հոսպիտալացվել են:








































