Ղրիմը կարող է 1.5 ամսում լուծել հիմնական խնդիրները՝ Ուկրաինայից էլեկտրաէներգիայի մատակարարումների նույնիսկ լիարժեք անջատման դեպքում: Այս մասին հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը «Ղրիմինֆո» գործակալության հետ զրույցում:
«Մեզ մոտ ընթանում է 9 շարժական էլեկտասարքերի տեղակայման նախապատրաստություն, որոնք կարտադրեն բավականին մեծ հզորություն, դրա վրա կծախսվի 1.5 ամիս: Եթե Կիևն իրեն այդպես դրսևորի, մեզ մոտ շուրջ 1.5 ամիս կլինի սահմանափակ էներգաօգտագործման ռեժիմ»,- ասել է Թեմիրգալիևը:
Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունևն ավելի վաղ հայտարարել էր, որ թերակղզին 80 տոկոսով կախված է էլեկտրաէներգիայի ներկրումից, սակայն վստահություն էր հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները չեն գնա մարդասիրական ճգնաժամի հրահրման:









































