Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հեռանկար և վտանգներ

Դատելով Գյումրիում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, թե իշխանությունը շուտով ընդդիմությանը կներկայացնի երկխոսության իր առաջարկներն ու պատրաստ է զիջումների, մինչև սեպտեմբեր տրված ժամկետի ընթացքում Սերժ Սարգսյանն անկասկած հերթական ելույթն է ունենալու երկխոսության թեմայով և արձագանքելու է հունիսի 30-ին ընդդիմության հանրահավաքին հնչեցված ժամկետին: Եվ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ պատվիրակություն է ձևավորելու և ընդդիմությանն ասելու է` դե, եթե ուզում եք բանակցել պատվիրակություններով, ուրեմն եկեք բանակցենք:

Բայց բնական է, որ Սերժ Սարգսյանը այդ բանակցությանը ներկայացնելու է իր օրակարգը, ինչը նաև ենթադրել և ընդունելի էր համարել Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի հանրահավաքի իր ելույթում: Իսկ ի՞նչ օրակարգ կարող է առաջադրել իշխանությունը: Արտահերթ ընտրությունը, բնականաբար, մեղմ ասած շատ քիչ է հավանական, որ ներառվի իբրև օրակարգային հարց իշխանության կողմից: Անշուշտ, Հայաստանում կան բազմաթիվ այլ լուրջ համակարգային խնդիրներ, հարցեր, որոնք իհարկե կարելի է դնել քննարկման: Սակայն այստեղ էլ, իհարկե, առաջանում է հարցը, թե նախ` արդյո՞ք իշխանությունն այդպիսի լուրջ հարցեր է բերելու օրակարգ, թե՞ ասենք գյուղատնտեսական բերքահավաքին առնչվող հարցեր:

Եվ` բանակցությունը երբ սկսի, ժամանակացուցային ի՞նչ ինտերվալի է համաձայն ընդդիմությունը: Ենթադրենք` Սերժ Սարգսյանը սեպտեմբերին ասեց «այո» և ձևավորեց պատվիրակությունը, ու ենթադրենք` իշխանություն-ընդդիմություն պատվիրակությունների մակարդակի երկխոսությունը սկսեց: Ինչպիսի՞ն է լինելու դրա ժամանակացույցը: Բնական է, որ իշխանության համար այն որքան երկար լինի, այնքան լավ, որպեսզի ժամանակը հնարավորինս հանդարտ հունով ձգվի մինչև հերթական խորհրդարանական ընտրություն` 2012 թվականի մայիս: Ինքնին հասկանալի է, որ այդ ինտերվալն ընդդիմության համար անընդունելի է անգամ պարզագույն հաշվարկների արդյունքում էլ:

Եթե իշխանությանը հաջողվեց ժամանակ ձգել մինչև հերթական ընտրություն` այդ ընթացքում չգնալով համակարգային արմատական որևէ փոփոխության, ապա դա զգալի հարված է լինելու ընդդիմության վարկանիշին: Այլ խնդիր է իհարկե, որ ժամանակը մինչև հերթական ընտրություն ձգվի, սակայն բանակցության ընթացքում ընդդիմությանը հաջողվի իշխանությանը մղել համակարգային իսկապես լուրջ փոփոխությունների, որոնք թե՛ երկրում ընթացիկ իրավիճակը կփոխեն քաղաքացիների համար շոշափելի առումով, թե՛ նաև իրենց մեջ կպարունակեն որոշակի երաշխիքներ ընտրական գործընթացում ընտրակեղծարարությունը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն չեզոքացնելու առումով: Եթե ժամանակը այդպես ձգվի մինչև հերթական ընտրություն, ապա ընդդիմության վարկանիշը դրանից ոչ միայն էապես չի տուժի, այլ գուցե կարող է նաև ինչ-որ չափով բարելավվել:

Բայց նաև անկասկած է, որ ինչքան ժամանակը մոտենա հերթական ընտրության, ընդդիմության համար այդքան դժվար է լինելու իշխանությանը համակարգային փոփոխությունների մղել: Այստեղ, իհարկե, կարող են գործընթացին «միջամտել» ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական լրջագույն և բարդացող խնդիրները, որոնք իհարկե «կխաղան» ընդդիմության օգտին: Սակայն այստեղ, իհարկե, կա մի բավական լուրջ վտանգ, որի մասին թե՛ իշխանությունը պետք է մտածի, թե՛ ընդդիմությունը: Եթե իրավիճակը է՛լ ավելի վատացավ, քան ներկայումս, ապա այդ դեպքում արդեն քաղաքացիները կարող են, մեղմ ասած, երես թեքել թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից:

Այդ դեպքում իրավիճակը կդառնա պարզապես կրիտիկական, ինչը նշանակում է, որ զարգացումները կարող են լինել անկանխատեսելի, տարերային, ու դժվար է ասել, թե այդ դեպքում ներքաղաքական ստատուս քվոյի ձևավորման ի՞նչ նոր գործոններ կարող են ավելանալ և ի՞նչ անակնկալ զարգացումներ կարող են լինել: Հետևաբար` թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը պետք է շահագրգռված լինեն կամ հնարավորինս արագ արտահերթ ընտրությամբ, կամ էլ բանակցության ընթացքում հնարավորինս արագ համակարգային փոփոխություններով: Սա, իհարկե, երկխոսության, այսպես ասած, օրինակելի տարբերակը կարող է լինել:

Սակայն պետք է նկատել նաև, որ դեռևս պահպանվում են մտահոգությունները երկխոսության, այսպես ասած, «գործարքային» բնույթի վերաբերյալ: Բնական է, որ այդպիսիք կլինեն: Ու նաև պետք է ընդունել, որ այդպիսիք կան ոչ միայն զուտ ինչ-ինչ քաղաքական, խմբակային և անձնական շահարկումների ծիրում, այլ նաև հաճախ բավական տրամաբանված ու հիմնավոր փաստարկների: Չէ՞ որ ժամանակը գնում է, հասարակությունն ավելի ու ավելի խրվում իր խնդիրների մեջ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց հետ փոխադարձ ռեվերանսներով են զբաղված: Իհարկե կողմերը դա ներկայացնում են որպես լուրջ քաղաքական պրոցես, և միգուցե դա հենց այդպես էլ կա, և հաստատապես Հայաստանը գտնվում է բավական լուրջ հանգրվանում:

Բայց, վերջիվերջո, շարքային քաղաքացու համար, որին հուզում է իր կյանքը, իր ընտանիքի, իր երեխաների ապագան, լուրջ է այն պրոցեսը, որը լուծում է այդ ապագայի հետ կապված կոնկրետ խնդիրներ: Ու քանի որ շարքային քաղաքացիների զգալի մասն այդ լուծումները չի տեսնում, իշխանություն-ընդդիմություն գործընթացը նրա համար ռեվերանսների շարան է, ոչ ավելին: Կարելի է, իհարկե, այդ ամենը չնկատելու տալ, բայց դա հարցի լուծում չէ: Խնդիրների լուծումը և սխալների հավանականության հնարավորինս չեզոքացումը պահանջում են նկատել բոլոր մտահոգիչ երևույթները և մշակել համապատասխան գործողություններ այդ ուղղություններով: Դա չանելը անթույլատրելի նեղմտություն կլինի ցանկացած քաղաքական ուժի համար, ընդ որում` թե՛ հենց իր քաղաքական, թե՛ ընդհանրապես պետական շահի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում