Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատախազություն կանչելու ծանուցագիրը հանձնվել է նրա մորը՝ հաղորդում է Interfax-ը:
Սաակաշվիլին պետք է դատախազություն ներկայանա մարտի 27-ին, ժամը 13:00-ին: Առայժմ պարզ չէ՝ արդյոք նախկին նախագահը կներկայանա՞ դատախազություն, թե՞ ոչ:
«Ես այդ կապակցությամբ որդուս հետ չեմ խոսել: Կարծում եմ՝ նա ինքը որոշում կկայացնի»,- լրագրողներին հայտնել է նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաակաշվիլիի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել այն դեպքում, եթե նա Վրաստան չվերադառնա: Ներկա պահին Սաակաշվիլին զրկված է անձեռնմխելիությունից, այնպես որ՝ դատախազություն չներկայանալու համար նա պետք է ունենա հարգելի պատճառներ՝ գրում է gazeta.ru-ն:
Սաակաշվիլին որպես վկա է անցնում քրեական մի քանի գործերով, մասնավորապես՝ 2005թ. Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով:







































