Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր նկատմամբ սոցցանցերում հարձակումներից հետո, որոնց ժամանակ օգտատերերը պաշտպանել են Իրինա Շեյքին, Կալիֆոռնիայում երեկույթ է կազմակերպել, այս մասին հաղորդում է JustJared.com-ը։
Նշվում է, որ հավաքույթի համար առիթ է դարձել նրա նոր կոսմետիկ ապրանքանիշի՝ Haus Laoboratories-ի թողարկումը։ Սեփական ապրանքանիշը երգչուհին ստեղծել էր դեռ գարնանը, իսկ հուլիսին հայտարարել է վաճառքի մեկնարկի մասին։
Երկրպագուները երեկույթն անմիջապես կապել են Բրեդլի Կուպերի սիրտը նվաճելու համար պայքարում Իրինա Շեյքի նկատմամբ հաղթանակի հետ։
https://www.youtube.com/watch?v=tpSJ_PdmEVM&feature=youtu.be