Իրանի ոստիկանությունը հարավային Ֆարս նահանգում առգրավել է մոտ 1070 կգ ափիոն: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով նահանգի ոստիկանապետ Սիրուս Սաջադիանին:
Նրա խոսքով՝ թմրանյութը հայտնաբերվել և առգրավվել է հատուկ գործողության արդյունքում, որի հետևանքով նահանգում ոչնչացվել է թմրավաճառների բանդա:









































