Ֆլորիդայի բնակչուհի Դանիել Ռենոն հայտնաբերել է իր գողացված ավտոմեքենան և «փախցրել» այն՝ հաղորդում է Daily Mail-ը:
Երբ կինը լցակայանում խանութ է մտել, նրա ավտոմեքենան առևանգել են։ Ավտոմեքենայում գտնվել է նրա դրամապանակը՝ վարկային քարտերով: Ռենոն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը, բայց հանգիստ չի սպասել:
Նա իր դեբետային քարտի և GPS-ի տվյալների միջոցով հետապնդել և հայտնաբերել է մեքենային ուղղությունը: Երկու օր անց նա գտել է իր մեքենան խորտկարանի մոտ և պարզել է, որ այն առևանգողը ճաշում է ներսում:
Ամերիկուհին նկարահանել է, թե ինչպես է ինքը «փախցնում» սեփական ավտոմեքենան։ Իրավապհները ձերբակալել են իրական հանցագործին, որ նույնպես կին է եղել։









































