Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում ավելի քան 700 մարդ է տուժել ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Պատճառը ջրհեղեղներն ու սողանքներն էին, որոնք հարուցված էին ձյան հալոցքով ու առատ տեղումներով:
Ամենադժվար իրավիճակն ստեղծվել է այն հատվածներում, որով հոսում է Իլի գետը:
Առատ տեղումներն ու բարձր ջերմաստիճանը հարուցեցին հալոցքներ, ինչի պատճառով տուժեց անասնապահությունը, մի շարք ազգային նշանակության երկաթուղիներ վնասվել են:
Վերջին տվյալների համաձայն՝ աղետը վնասել է ավելի քան 500 տուն:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ մոտ ժամանակներս իրավիճակի բարելավում չի սպասվում:










































