Փոփ թագուհի Մադոննան մեղադրվում է ռասիզմի մեջ: Համացանցի օգտատերերը աստղային մայրիկին մեղադրել են իր երեխաների կրեատիվ լուսանկարները Instagram-ում հրպարակելու համար:
60-ամյա Մադոննան հրապարակել է իր սևամորթ զույգ դուստրերի՝ Ստելայի և Էսթերի լուսանկարները։ Նա օգտագործել է ձմերուկի կտորը որպես զգեստ կամ կիսաշրջազգեստ։
Մադոննան, սակայն հաշվի չի առել այն փաստը, որ կարծրատիպ կա, որ աֆրոամերիկացիները ձմերուկ են սիրում, և նման մեկնաբանությունը վիրավորական է դիտվում։
«Սպիտակամորթ մարդիկ դեռևս ստրկատիրական ժամանակներում ծաղրել են սևերին ձմերուկի հանդեպ նրանց սիրո համար։ Համոզված եմ, որ Մադոննան գիտի այդ մասին, նա սպիտակ կին է, որ սև երեխաներ է դաստիարակում և պետք է գիտակցի իր գործողությունները»,- գրել է օգտատերերից մեկը Twitter- ում։
White folks have been making fun of black folk for their love of watermelon since the slave days. I'm sure that Madonna is FULLY aware of this. She's a white woman raising black kids, she should be consciously aware of her actions. End of story. pic.twitter.com/E0eUgpyodH
— The LightBearer (@LordSophia666) July 16, 2019