Բացահայտումը կատարվել է պեղումների ժամանակ, որոնք իրականացվել են Մոցա ավանի հարևանությամբ: Այստեղ հայտնաբերվել է ուշ քարեդարի պատմությանը վերաբերող մի բնակավայր:
Նշվում է, որ այդ ժամանակաշրջանին վերաբերող բնակավայրերից ամենախոշորն է։ Բնակավայրը հայտնաբերվել է Երուսաղեմից հինգ կիլոմետր հեռավորության վրա ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Հնագետները նշում են, որ առաջին անգամ է հանդիպում բնակավայր, որտեղ ավելի քան 2000 մարդ է ապրել 9000 տարի առաջ:
Գտնված բնակավայրում շենքերը կառուցվել են քարից, ունեն գեղարվեստական ձևավորում: Տների միջև նրբանցքներ կան: Սա ցույց է տալիս, որ շինարարությունը տարերային բնույթ չի կրել: Մահացածները թաղվել են իրենց իրերի հետ, որոնք պետք է ծառայեին սեփական տերերին մահվանից հետո: