Բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը կարծում է, որ Սևանի հարցում մենք հասել ենք ծանր և վտանգավոր կետի: «Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել՝ լճի մակարդակը պետք է բարձրանա, որպեսզի պաշտպանիչ շերտը գոյատևի»,-ասաց նա: Բնապահպանի խոսքով՝ թեև հիմա խոսում են լճի ինքնամաքրման մասին, բայց դա անհնար է:
Իսկ թե ինչն է խանգարում, որ լճի մակարդակը բարձրանա, ապա, Զարաֆյանի խոսքով, ճնշումը լճի վրա շատ է մեծացել, քանի որ գրեթե ոչ մի օբյեկտ չունի մաքրման համակարգ: