Վերջերս Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի բնակչուհի Ամելի Բումկերը, ով հավաքած կրծքի կաթի քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Ամերիկուհին կարողացել է 462 լիտր կաթ հավաքել, ընդ որում, ինչպես նշում է Chicago Tribune-ը՝ 198լ կաթը չի հաշվվել, քանի որ այն հավաքվել է տասը տարի առաջ՝ իր առաջնեկի ծնվելուց հետո:
Այդ ամբողջ կաթը յոթ տարի շարունակ նա հանձնել է: Հետաքրքիր է, որ չորս երեխաների մայր Ամելին իր երեխաներին կրծքով պարբերաբար չի կերակրել:
Կաթը կինը հանձնել է Ինդիանայի Կրծքի կաթի բանկ, որտեղ գրանցված տվյալներն էլ հաշվի են առել Գինեսի ռեկորդների գրքում գրանցելիս, գրում է fedpost.ru-ն:










































