Ուկրաինական «Բումբոկս» խմբի համերգային շրջագայությունները չեն կայանա: Ռոք խմբի համերգային շրջագայությունները չեղյալ են հայտարարվել Ռուսաստանի իշխանությունների կողմից: Այս մասին ռադիոյով հաղորդել է խմբի պրոդյուսեր Ալեքսեյ Սոգոմոնովը:
«Սովորաբար, եթե մարտին մենք 9-11 համերգ էինք ունենում, որոնցից կեսը՝ Ռուսաստանում, ապա այժմ համերգներ չունենք»,- ասել է նա:
Նա նաև ասել է, որ խմբին սպառնացել է «Միասնական Ռուսաստանից» պատգամավոր Վիտալի Միլոնովը:
«Միլոնովից սպառնալիքներ եղել են: Բայց ես չեմ վիրավորվում, այսպես ասենք, հիմար մարդկանցից»,- հավելել է նա:







































