ՄԱԿ-ը պատրաստ է արտահերթ նախագահական ընտրությունները կազմակերպելու համար աջակցություն տրամադրել Ուկրաինային: Այս մասին է հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Պան Գի Մունա ասել է, որ անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդի կամքի արտահայտումը «թափանցիկ, ազատ և արդար» լինի: Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ հարկավոր է ապահովել ընտրությունների օրինականությունը, որպեսզի «բոլոր ուկրաինացիները համաձայնեն դրա արդյունքների հետ»:
Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են ընթացիկ տարվա մայիսի 25-ին: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը երկօրյա այցով Ղրիմ է այցելել, գրում է rus.ruvr.ru-ն:









































