Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Նոր իրավիճակ Վենետիկի հանձնաժողովի շուրջ. Երևանը կփոխի՞ նոր ստատուս-քվոն

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է արել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ ու նաև դատական ռեֆորմին առնչվող իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ, որի վերաբերյալ տեղեկություն ավելի վաղ տարածել էր Իրավական ուղի ՀԿ-ն, որը, այսպես ասած՝ ընդդիմադիր դիրքավորում ունեցող իրավաբանների միավորող կառույց է: Միաժամանակ նաև ԱԾ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էր միացել այդ մեկնաբանություններին՝ հայտարարելով, որ Վենետիկի հանձնաժողովը փաստորեն քննադատել է դատարանների ուղղությամբ Հայաստանի իշխանության քայլերը: Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը նշում է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «շահարկումների» տեղիք է տվել, իսկ Հայաստանի իշխանության ու հանձնաժողովի մոտեցումները ամենևին հակասական կամ հակադիր չեն, այդ թվում՝ դատավորների վեթինգի վերաբերյալ: Սակայն արդարադատության նախարարության հայտարարության մեջ ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ նախարարությունն ազդարարել էր առաջիկայում այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին:

Ինքնին այն, որ վարչապետի հայտարարության մասին ազդարարում է ոչ թե կառավարության մամուլի ծառայությունը կամ վարչապետի խոսնակը, այլ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պարզաբանում-հայտարարությունը, արդեն իսկ հետաքրքիր է: Արդյոք դա ազդարարո՞ւմ է, որ վարչապետ Փաշինյանը անելու է իրավիճակի հանգուցալուծման որևէ տարբերակի վերաբերյալ հայտարարություն, թե՞ խոսքը ընդամենը Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերությանն առնչվող որևէ դիրքորոշման մասին է: Բոլոր դեպքերում մի բան ակնառու է, որ, իհարկե, լուծման «բանալին» վարչապետ Փաշինյանի մոտ է, թերևս այն պարզ պատճառով, որ հենց նա է մայիսի 20-ի իր ելույթով, այսպես ասած, բացել դուռը, հանել խնդիրը արկղից: Հետևաբար ենթադրվում է, որ նա այդ ամենն անելով՝ պատկերացնում էր նաև որևէ լուծում, կամ լուծման մի քանի տարբերակ տարբեր իրավիճակների համար, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքի:

Ընդհանրապես, այդ իմաստով Հայաստանում ստեղծվել է իրապես աննախադեպ իրավիճակ: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանի հետ աշխատանքում, այսպես ասած, ավելի լավ հարաբերություն ուներ իշխանության, քան ընդդիմադիր ուժերի հետ: Ի վերջո, իշխանության իրավական լուծումները վերջին հաշվով ստանում էին Վենետիկի հավանությունը: Ներկայումս ստացվում է, որ նախկին իշխանություն-ներկայիս «ընդդիմությունը» ավելի «մոտ» է Վենետիկին և կա որոշակի փոփոխություն՝ իշխանությունը ներկայումս ունի Վենետիկի հանձնաժողովի հետ գործակցված աշխատանքային մեխանիզմների ձևավորման և բյուրեղացման անհրաժեշտություն: Ակնառու է, որ նախկին իշխանության շրջանակներն օգտագործելու են հանձնաժողովի հետ աշխատանքի իրենց նախկին տարաբնույթ փորձն ու մեխանիզմները իրենց, այսպես ասած, քաղաքական նպատակների համար, այդ թվում, բնականաբար, առաջնային նպատակ ունենալով հանձնաժողովը դարձնել իշխանության նկատմամբ ճնշման հարթակ: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր իրավիճակը ենթադրելու է մի շարք ռեֆորմներ իրավական, օրենսդրական գործիքակազմում, ընդ որում հիմնարար՝ ընդհուպ անշուշտ նաև Սահմանադրության փոփոխություն, հնարավոր է պատկերացնել, թե ինչ հեռանկարի մասին է խոսքը:

Միաժամանակ, գնալ Վենետիկի մերժման ճանապարհով, Հայաստանի իշխանությունը թերևս չի կարող՝ հաշվի առնելով այն, որ ընդհանրապես Հայաստանի համար ժողովրդավարական իմիջը ռազմավարական ռեսուրս է և այն ունի ընդհուպ ռազմա-քաղաքական ահռելի նշանակություն: Այդպիսով, ՍԴ պատմությունն ընդամենը մի դրվագ է, որը արտացոլում է առավել լայն խնդրի հավանականությունը, որը, իհարկե, ամենևին ոչ ճակատագրական կամ բեկումնային, բայց մարտահրավեր է նոր իրավիճակում, որը պահանջելու է սկզբունքային, հայեցակարգային լուծումներ հետհեղափոխական հնարավոր «ստատուս-քվոն» փոխելու և Վենետիկի հանձնաժողով-իշխանություն գործակցությունը նախկին իշխանության ազդեցությունից ապահովագրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում