Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել Թուրքիայի կառավարությանը Twitter-ն արգելափակելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Մերկելի գլխավոր քարտուղար Շտեֆեն Զայբերտին:
«Ազատ հասարակության մեջ ոչ թե պետությունը, այլ քաղաքացիները պետք է որոշեն՝ ինչպես շփվել»,- ասել է Զայբերտը:
Ավելի վաղ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ «խորապես անհանգստացած է» Թուրքիայի տարածքում Twitter սոցիալական ցանցի արգելափակմամբ:









































