Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հեղափոխությունը հաղթել է, եթե նույնիսկ Նիկոլը պարտվի

Հայաստանի հասարակությունը հզոր պոտենցիալ ունի, որովհետև երեսուն տարվա մեջ երկու անգամ մարտահրավեր նետեց կայսրությանը:

88-ի շարժման հարթակն ավելի ծրագրային, գաղափարական էր ու ապագաղութացումն ամրագրեց իրավա-քաղաքական ակտերով:

Վերջին հեղափոխության առաջնորդները գերադասեցին Պուտինին «նուրբ սիրելու» արվեստը:

Քաղաքական նման իրավիճակն ունի իր նրբությունները, որոնք հասարակությանը մոլորություների տեղիք են տալիս:

Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է փակվեր՝ առանց քաղաքական գործոն դառնալու, որովհետև շարքային հանցագործ է, սակայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մնաց հայ-ռուսական հարաբերությունների «կոկորդում»:

Սերժ Սարգսյանը վաղուց պետք է նստած լիներ, բայց մնաց հեղափոխության «թավիշի» հույսին:

Այս ամենն ինչի հաշվին ծնվեց հեղափոխության «դավադրության» տեսությունը:

Մարդիկ համոզված չեն, որ Քոչարյանը նստելու է, որովհետև Պուտինի «քիմիան» ստանալու հույս ունի նաև Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանը դեռևս ոչ թե Քոչարյանի «հարևանն» է այլ՝ Բադեն Բադենի «անառակ զավակը», որովհետև, օրինակ, նրա հավատարիմ օլիգարխները «փայ են մտել» Փաշինյանի հետ կապակցված հիմնադրամներում:

Այս համատեքստում կարո՞ղ է պարտվել Փաշինյանը:

Իհարկե, սակայն դա երբեք չի կարող ենթադրել հին համակարգի ռեստավրացիա, որովհետև ժողովուրդը ոչ թե ընտրել է Փաշինյանին, այլ մերժել է Սերժ Սարգսյանին:

Երկրորդ, Քոչարյանն ու Սարգսյանը երբեք չեն կարող վերադառնալ իշխանության ու այլընտրանք դառնալ Փաշինյանին, որովհետև նոր Հայաստանում Նաիրի Հունանյանի միջոցով «միակ տղամարդ»՝դարձածն ու տասը զոհերի գնով նախագահական պալատ գնացածը տեղ չունեն:

Փաշինյանը պարտվել է Քոչարյանին, որովհետև դարձել է վերջինիս քաղաքական «թթվածինը»: Փաշինյանը պարտվել է նաև Սերժ Սարգսյանին՝ վերջինիս սանձարկությունը հանդուրժելու հետևսնքով:

Այսքանով հանդերձ՝ պարտվել է ոչ թե հեղափոխությունն,այլ՝ հեղափոխությունից հրաժարումը: Եթե Փաշինյանը Պուտինի հետ քիմիայից չխոսի, ապա ոչ թե Քոչարյանն է վերադառնալու, այլ Փաշինյանն է հեռանալու՝հեղափոխությունն ավարտին հասցնելու գիտակցություն ունեցող թիմին իշխանությունը զիջելու վճռականությամբ:

Սերժ Սարգսյանի տեղը Բադեն Բադենն է, որտեղ նա, լավագույն դեպքում, կարող է խաղադրույք կատարել իշխանության՝ առանց հաղթելու հավանականության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում