Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Այս հարցը պետք է շատ մտահոգի մեր իշխանությանը

Վերջին ամիսներին դժվարացել է ՀՀ քաղաքացների՝ շենգենյան վիզա ստանալու գործընթացը։ Օրերս այս խնդրով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը։ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ իրենք նույնպես մտահոգ են այս խնդրով։

«Այդ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի և հյուպատոսական վարչության պետի կողմից ԵՄ բարձրաստիճան ղեկավարության և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների առջև, նշվել է Հայաստան-ԵՄ հետընդունման  համաձայնագրով նախատեսված  պարտավորությունները Հայաստանի կողմից պատշաճ կատարելու մասին: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել  ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրարկման առնչությամբ:Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկան առաջիկայում Երևանում նախատեսվող Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ  հանդիպման օրակարգում և կրկին կներկայացվի ԵՄ գործընկերների ուշադրությանը»,-գրված է ԱԳ պատասխանի մեջ։

Հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ սա պետք է շատ մտահոգի մեր իշխանությանը երեք պարամետրով․ առաջին՝ սա նշանակում է, որ ճանապարհային քարտեզի, որը օրենքով պետք է մեկնարկի 2020թվականին, բնականոն հունով ընթանալու դեպքում մենք չէինք ունենա միջոցառումների այսպիսի խստացում։ Ըստ քաղաքագետի՝ սա նշանակում է՝ եվրոպական ընտանիքը ունի որոշակի վերապահումներ Հայաստանից գնացող մարդկանց հանդեպ։

Երկրորդ խնդիրը վերապահումների պատճառն է։ Սա, Անուշ Սեդրակյանի խոսքով, նշանակում է, որ ինչ-որ առումով մեր քաղաքացիները համարվում են անհուսալի Եվրոպայի համար, ինչը այդպես չէ, բայց կա խնդիր, որ նրանք մտածում են, որ քաղաքացիները պլանավորում են ոչ օրինական արտագաղթել և մնալ Եվրոպայում։

«Եվ քանի որ մեր իշխանություններն անվերջ պնդում են, որ մեզ մոտ արտագաղթը կրճատվել է և ընդհակառակը, մեծ հայրենադարձություն է, Եվրոպայի այսպիսի միջոցառումները մեզ պետք է զգոնացնեն, քանի որ ակնհայտ է, որ ի տարբերություն մեր հայկական վիճակագրություն, եվրոպական վիճակագրությունը շատ հստակ է և չի շարժվում վիճակագրություն կազմողի նախասիրություններով»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ ճանապարհային քարտեզը չի գործելու, այլապես կսկսեր գործել հենց այս պահին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում