Եգիպտոսի հնագույն բուրգերից մեկը՝ Սնոֆրու փարավոնի «կոտրված» բուրգը, վերականգնումից և կանաչապատման աշխատանքներից հետո առաջին անգամ բացվել է շաբաթ օրը՝ հաղորդում է ria.ru-ն:
«Առաջին անգամ մենք որոշեցինք բացել կոտրված բուրգը այցելուների համար»,- բացման արարողության ժամանակ ասել է Հնագույն հուշարձանների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա ալ-Վազիրին։
Բուրգի պաշտոնական բացումից հետո առաջինը ներս են մտել հուշարձանների գծով նախարարության կողմից հրավիրված օտարերկրյա դիվանագետները:
Շատերը այդ «անցյալի ճամփորդությունից» վերադարձել են մեծ դժվարությամբ. Նեղ փայտե աստիճաններով հարյուր մետր բարձրությամբ կտրուկ վերելքը ոչ բոլորն են հաղթահարել։ Երկրորդ խմբի որոշ այցելուներ, իրենց նախորդների փորձից ելնելով, ընդհանրապես հրաժարվել են իջնել ստորգետնյա հանքը։









































