Գերմանական Siemens AG արդյունաբերական կոնգլոմերատը ծրագրում է վերակառուցվել՝ փոխանցում է Manager-Magazine-ը:
Պարբերականի տվյալներով՝ մայիսի սկզբին Siemens-ի գլխավոր տնօրեն Ջո Կայզերը կներկայացնի նոր ռազմավարություն՝ ուղղված շուկայում Siemens-ի մասնաբաժնի կրճատման դեմ, որը եղել է հօգուտ այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են General Electric-ն ու ABB-ն:
Լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով 2012-ին Siemens-ը գործարկել էր ծախսերի կրճատման ծրագիր, որի շրջանակում կատարվել է անձնակազմի մասշտաբային կրճատում:








































