Thursday, 25 06 2026
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C

Համակարգված աշխատանք՝ տարբեր բնակավայրերում

Հանրապետության տարբեր մարզերում դեռևս կա բնակարանաշինության խնդիր և այն լուծելու անհրաժեշտություն: Այդ հարցում հետևողական ու անշահախնդիր աշխատանք իրականացնող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», շարունակում են պատասխանատու մոտեցում դրսևորել: Տարիների գործընկերները համակարգված աշխատանք են տանում՝ հանրապետության բոլոր մարզերում շահառուների հայտնաբերման, կարիքների գնահատման և շինարարության ծավալման համար:

Կամավորների ջանքերով, տարիների ընթացքում կառուցված տների քանակը վաղուց հատել է 100-ի սահմանը և շարունակում է սրընթաց աճել: Շինհրապարակի հերթական հասցեն եղել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը:

Տեր-Սահակյանների մեծ ընտանիքը կիսակառույցում 10 ձմեռ է անցկացրել և ստիպված՝ տարբեր խնդիրներ հաղթահարել: Մհերն իր երիտասարդ ընտանիքով, տարիներ շարունակ՝ ապրել է հայրական տան նկուղային հարկում: Անտանելի պայմաններից ելք փնտրելու վճռականությունը նրան նոր մարտահրավեր է նետել. երիտասարդն սկսել է շինարարություն, սակայն 10 տարվա ջանքերն արդյունք չեն տվել: Կիսակառույցը դեռ տուն չի դարձել:

«Ստիպված էինք տեղափոխվել կիսակառույց տուն։ Այստեղ անցկացրած 10 տարիները եղել են անհարմարության և տարրական պայմանների բացակայության տարիներ։ Շինարարությունն ավարտելու բոլոր փորձերը ապարդյուն էին։ Մեզ աջակցող կազմակերպությունների նվիրումն ու կամավորությունը տեսնելով՝ հավատում եմ, որ մի օր էլ իմ ընտանիքը կունենա հարմարավետ ապրելու հնարավորություն»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մհերը։

Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Տեր-Սահակյաններին՝ կամավոր սկզբունքով աջակցելու և ընտանիքին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ Նրանք կատարել են տանիքի ջերմամեկուսացման աշխատանքներ։

«Շատ տներ ենք կառուցել և տարբեր ընտանիքների հետ ենք շփվել: Նրանք շատ տարբեր են, բայց որոշ հատկանիշներ միավորոմ են բոլորին. նրանք աշխատասեր են, լավատես և ունեն ուժեղ կամք: Այստեղ՝ շինհրապարակում, ձեռք-ձեռքի տված աշխատողներս էլ տարբեր ենք, բայց մեզ էլ միավորում է կամավոր աշխատելու ցանկությունը: Եվ այս ծրագիրն օգնում է, որպեսզի բոլորն իրենց լավ զգան. ապագա տանտերերն իրենց մենակ չեն զգում, դրական լիցքեր են ստանում հետագա կյանքի համար, իսկ աշխատողները, այդ թվում նաև ես, գրասենյակային աշխատանքը փոխարինում ենք ֆիզիկականով: Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ բոլորս միացել ենք կառուցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ծրագիրը, որն իրականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, նպատակ ունի մարդկանց մեջ հույս արթնացնել, որպեսզի չլքեն իրենց տունն ու երկիրը: Այն նաև սոցիալական կարևոր խնդիր է լուծում: Սեփական ձեռքերով տուն կառուցող ընտանիքն ավելի ամուր է կապվում այդ հողին։

Տեր-Սահակյանները շատ տարիներ զրկված են եղել սեփական տուն ունենալու բերկրանքից։ Փորձել են լուծումներ գտնել, սակայն հանդիպել են խոչընդոտների։ Ուրախ եմ ասել, որ մինչև տարեվերջ ընտանիքը կավարտի իրենց տան շինարարությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործակցող կողմերը ձգտում են արձանագրված խնդիրները լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում