Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակգինը միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, նոր կայանը գալու է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին կայան է եւ որի օգտակար գործողության գործակցիցը ցածր է: «Այդ կայանին 1-2 տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն նոր կայանը գալիս է հնին փոխարինելու: Սա կառուցվելուց հետո հինը շահագործումից կհանվի: