ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ուրբաթ կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Մայդանի կողմից ընտրված և Գերագույն ռադայի կողմից նշանակված երկրի իշխանություններին:
Այցի ժամանակ հիմնական ուշադրությունը կդարձվի խաղաղ ճանապարհով Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Պան Գի Մունը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը և հայտարարել, որ կիսում է Ռուսաստանի անհանգստությունը Ուկրաինայում ռուսալեզու բնակչության իրավունքների խախտման վերաբերյալ:









































