Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, թե ինչու է հեռացել կատալոնական «Բարսելոնա»-ից:
«Մի քանի տխուր պահեր կային: Դրանցից առաջինը «Չելսի»-ից ՉԼ կիսաեզրափակիչում կրած պարտությունն էր 2012թ.:
Մենք գերազանցում էինք մեր հակառակորդներին, բայց պատասխան խաղում անցանկալի գոլ ընդունեցինք: Այդ պարտությունը մեծ հարված էր ինձ համար: Զգացի, որ այլևս չեմ կարողանում ոգեշնչել թիմին:
«Բարսելոնա»-ից հեռացա, քանի որ այլևս չէի կարողանում մոտիվացնել ֆուտբոլիստներին: Եթե որպես մարզիչ չես կարողանում մոտիվացնել ֆուտբոլիստներին, ուրեմն եկել է հեռանալու ժամանակը»,- հայտարարել է Գվարդիոլան:



































