Լիբիան պատրաստ է արտասահմանյան ընկերություններին, որոնք երկրի տարածքում աշխատել են մինչև 2011թ. փետրվարի 17-ի հեղափոխությունը, որի հետևանքով տապալվեց Մուամար քադաֆիի վարչակարգը, որպես փոխհատուցում վճարել 70 միլիոն դոլար, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հաղորդագրության համաձայն՝ Լիբիայի կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցել արտասահմանյան ընկերությունների վնասը, որոնք Լիբիայում աշխատել են մինչև 2011թ. գարուն, և որոնց նյութական բազան ոչնչացվել է մարտական գործողությունների ժամանակ:
Կառավարության որոշման համաձայն՝ արտասահմանյան ընկերությունները Լիբիա վերադառնալուց հետո սկզբում կստանան փոխհատուցվող գումարի 50%-ը, իսկ մնացած միջոցները՝ երկրի տարածքում արտադրությունը վերսկսելուց հետո:








































