Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կմասնակցեն զորավարժություններին, որոնք կանցկացվեն հուլիսին Ուկրաինայի տարածքում, հաղորդում է Guardian բրիտանական թերթը:
Միացյալ Թագավորության զորքերը կներառվեն զորամիավորման մեջ, որի ընդհանուր թիվը կհասնի 1300-ի: Պարբերականի տվյալներով՝ զորավարժությունների մասնակիցների մեծ մասը ամերիկացի զինծառայողներ են:
ԱՄՆ Ատլանտյան խորհրդի պաշտոնական կայքում նշվում է, որ Rapid Trident-2014 զորավարժությունները կանցկացվեն Լվովում՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ: Դրանց նպատակն է ապահովել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, լավացնել փոխհարաբերությունները ԱՄՆ բանակի, Ուկրաինայի ցամաքային զորքերի և ՆԱՏՕ-ի այլ անդամների միջև:
Նախատեսված է նաև, որ զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Կանադայից, Մոլդովայից, Լեհաստանից և Ռումինիայից:









































