Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

ԼՂՀ վարչապետ. Ինքնորոշման դեպքերը ողջունելի են, բայց Արցախի ապագան կախված է մարտունակությունից

Մարտի 18-ին և 19-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու համար:

Քարվաճառ քաղաքի համայնքապետն իր հաշվետվության մեջ անդրադարձել է նախորդ տարվա ձեռքբերումներին՝ շեշտադրելով ՀԲԸՄ և պետբյուջեի միջոցներով կառուցված նոր ջրագիծը և բնակչության մոտ 3 տոկոսանոց բնական աճը: Առկա խնդիրներից նա առանձնացրեց մանկապարտեզի բացակայությունն ու ճանապարհների անբարեկարգ վիճակը:

Վարչապետը, ընդգծելով Քարվաճառի ռազմավարական նշանակությունը ողջ հանրապետության համար, նշել է, որ կատարված մեծածավալ աշխատանքներից հետո ոմանց մոտ առկա կասկածները շրջանի քաղաքական ապագայի վերաբերյալ ցրվեցին: Այդ աշխատանքների շարքում, վերաբնակիչներին աջակցող բազմաթիվ ծրագրերից բացի, Ա. Հարությունյանը մատնանշեց դպրոցի նոր շենքի և ջրագծի կառուցումը, ինչպես նաև Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական մայրուղու կառուցման արդեն սկսված աշխատանքները: Անդրադառնալով շրջանի ներուժի օգտագործման և էներգետիկ կարիքների լիարժեք բավարարման խնդրին՝ կառավարության ղեկավարը հայտնեց, որ օգտագործվելու են շրջանի ջրային հարուստ ռեսուրսները՝ ՀԷԿ-երի միջոցով էներգիա արտադրելու նպատակով: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կսկսվի Վարդենիս-Հաթերք բարձրավոլտ էլեկտրական օդային գծի կառուցումը, որը կանցնի Քարվաճառ քաղաքով, և, համաձայն նախագահի հանձնարարականի, դրան զուգահեռ կկատարվեն Վարդենիս-Քարվաճառ կարճ ճանապարհի հողային բարեկարգման աշխատանքները: Վերջինս հատկապես Քարվաճառի բնակիչների համար կդառնա Վարդենիս-Մարտակերտ մայրուղու այլընտրանքային ճանապարհ: Բնակարանաշինության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ շուրջ մեկ տարուց կսկսվեն շրջաններում բնակարանաշինությունը խթանող հիփոթեքային ու պետական աջակցության ծրագրեր:

Վարչապետն այցելել է Քարվաճառի հիվանդանոց և նորակառույց դպրոց՝ ծանոթանալու շենքային պայմաններին: Նա տեղեկացրել է, որ շուտով հանձնարարական կլինի` սկսելու հիվանդանոցի շենքի կապիտալ վերանորոգումը և վերազինումը, իսկ մանկապարտեզի խնդրի լուծման համար կառավարության ղեկավարը հանձնարարեց դպրոցի չօգտագործվող հատվածն առանձնացնել և տրամադրել մանկապարտեզին:

Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր և Նոր Վերին Շեն գյուղերի համայնքապետերը, բացի ընթացիկ աշխատանքներից, ներկայացրեցին նաև բնակիչների եկամտի հիմնական աղբյուրները և առկա հիմնախնդիրները: Նրանց խոսքով՝ գործում են քարամշակման և փայտամշակման արտադրամասեր, բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Հիմնախնդիրներից համայնքապետերն առանձնացրել են բնակարանաշինությունն ու ջրամատակարարումը: Վերջին տարիներին զգացվող ծնելիության աճին զուգահեռ մեծացել է բնակարանային պայմանների բարելավման և նոր բնակարանների կառուցման պահանջարկը: Այդ խնդրի լուծումը, ըստ կառավարության ղեկավարի, տրվելու է հիփոթեքային և պետական աջակցության մեկնարկելիք ծրագրերի միջոցով: Իսկ այդ շրջանի գյուղերի, որոնք տեղակայված են գետերի ափերին, ջրամատակարարման խնդիրը փորձ կարվի լուծել գետերի ջրերը համապատասխան փոքր զտիչներով մաքրելու միջոցով:

Նոր Գետաշեն համայնքում, ի պատասխան Ղրիմի հանրաքվեի համատեքստում արցախյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Ա. Հարությունյանը ընդհանուր առմամբ ողջունելի է համարել ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը: Մյուս կողմից, սակայն, նշել է, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում: Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով:

Բնակիչների հետ հանդիպումներից հետո վարչապետը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ հրավիրել է շրջանի բոլոր գյուղերի համայնքապետերի խորհրդակցություն, որի ժամանակ վերջիններս գործադիրի ղեկավարին հակիրճ տեղեկություններ հաղորդեցին իրենց համայնքներում տիրող վիճակի մասին: Ա. Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ` բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև կոչ արեց համայնքապետերին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի երկայնքով շինարարության թույլտվություններ չտալ՝ առանց գործադիրի հետ համաձայնեցնելու, որպեսզի հնարավոր լինի պահպանել հանրապետական նշանակության այդ ճանապարհի համապատասխան տեսքն ու որակը:

Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ կարևորելով պետբյուջեի կողմից ֆինանսավորվող` խմելու ջրի համակարգի կառուցումը: Այն, ըստ գործադիրի ղեկավարի, շահագործման կհանձնվի մոտ օրերին: Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ այս տարվա ընթացքում կմեկնարկի հիվանդանոցի շենքի վերանորոգումը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՛ Գետավանի ու շրջակա գյուղերի, թե՛ կառուցվող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի համար:

Չափար համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ, որին ներկա էր նաև գյուղի բարերար Վարուժան Գրիգորյանը, ներկայացվել են ոչ միայն համայնքային և պետական բյուջեների ֆինանսավորմամբ, այլ նաև Վ. Գրիգորյանի միջոցներով կատարված աշխատանքները: Ըստ հաշվետվության՝ բարերարի ֆինանսավորմամբ վերանորոգվել են համայնքային կենտրոնի, ակումբի, դպրոցի շենքերը, կառուցվել են ջրամատակարարման համակարգը, փրկարար ծառայության շենքը, հայրենական և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշարձանը, կառուցապատվել են ներհամայնքային ճանապարհները: Ամբողջությամբ ֆինանսավորվում է մանկապարտեզի աշխատանքը, ինչպես նաև իրագործվել են սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր: Վարչապետն իր խոսքում ողջունել է Վ. Գրիգորյանի հայրենանվեր գործունեությունը՝ այն համարելով արցախյան գյուղի զարգացման օրինակելի դեպք և կոչ արեց մնացած մեծահարուստներին` կիրառել այդ մոդելը սեփական գյուղերի բարգավաճման Ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում