Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված անօդաչու թռչող սարքը: Հուլիսի 8-ին այդ մասին Twitter-ում գրել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին:
«Որոշ ժամանակ առաջ նկատվել է անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Գազայի հատվածի տարածքից, ինչից հետո այն խոցվել է»,- գրել է Էդրին՝ նշելով, որ սարքն արդեն ուղարկվել է փորձաքննության, հաղորդել է ՏԱՍՍ-ը: