Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով, պետք է անհրաժեշտ օրենսդրական քայլերի հիմք հանդիսանա:
Նրա խոսքով՝ 100-ից 90-ի դեպքում երթևեկության կանոնները խախտելու արդյունք է: Բացի այդ, ըստ նրա՝ ողբերգական իրադարձությունը 5-6 րոպե է տևել, տասնյակ մեքենաներ են անցել և եթե այդ մեքենաների մեջ լինեին հրշեջ կանոնների ապահովման համար կրակմարիչը, ապա երկու րոպեում կրակը կմարեին:









































