L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն ամռանը «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի:
Ավելի վաղ 32-ամյա Վալդեսը հաստատել է, որ հեռանալու է «Կամպ Նոու»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Պատճառը դարպասապահի պայմանագրի ավարտին մոտեցող ժամկետն է, որը երկու կողմերը համաձայնել են չերկարաձգել:
Փորձառու դարպասապահի իրավունքների հավակնորդ են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մոնակո»-ն, որոնք պատրաստ են բավարարել Վալդեսի ֆինանսական պահանջները: Սակայն իսպանացին ընտրել է Անգլիա տեղափոխության տարբերակը, որտեղ Վալդեսը մտադիր է ուժերը փորձել արդեն առաջիկա մրցաշրջանում:






































