Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտարարել է, որ երկրի արբանյակները հայտնաբերել են օբյեկտներ, որոնք կարող են լինել մարտի 8-ին անհետացած Malaysia Airways-ի օդանավի բեկորները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ այդ բեկորների հայտնաբերման շրջան օդանավ է ուղարկվել:
Ավստրալիան գլխավորում է Boeing-ի որոնումները հարավային տարածաշրջանում՝ Ինդոնեզիայի ափից մինչ մայրցամաքի արևմուտք:
Օդանավի որոնմամբ այժմ զբաղվում է 26 երկիր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավի հրամանատարի տանը խուզարկությամբ ավիամարզասարքի համակարգչում հայտնաբերված տեղեկատվության ուսումնասիրման գործում Մալայզիայի իշխանություններին կօգնի FBI-ը:
Ենթադրվում է, որ օդաչուն համակարգչի հիշողությունից ջնջել է որոշ ֆայլեր, որոնք հավանաբար կարող էին օգնել հետաքննությանը:









































