«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր Բրյուսել են մեկնելու ՀՀԿ և ԲՀԿ պատվիրակությունները: ՀՀԿ-ից Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը մասնակցելու են ԵԺԿ խորհրդի նիստին, իսկ ԲՀԿ պատվիրակությունը՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան և Էլինար Վարդանյան կազմով մասնակցելու են Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցության նիստին:
Նշենք,որ ժամանակին ԲՀԿ-ն ևս ցանկանում էր անդամակցել ԵԺԿ-ին, սակայն դա չստացվեց ու հիմա իրենք փորձում են պահպանողական-ռեֆորմիստական կուսակցության անդամ դառնալ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀԿ և ԲՀԿ պատվիրակությունները մեկնելու են առանձին ինքնաթիռներով. ԲՀԿ-ն՝ սովորական` Երևան-Փարիզ-Երևան չվերթով, իսկ վարչապետն, ամենայն հավանականությամբ, կրկին կվարձակալի առանձին ինքնաթիռ՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից ծախսելով հսկայական գումարներ:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































