Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասaպահ Վիկտոր Վալդեսը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ:
Վալդեսը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել «Մոնակո»-ի ղեկավարության հետ, սակայն պայմանագրի մեջ կար մի հատուկ կետ, որը թույլ է տալիս նրանց խզել պայմանագիրը «Սիթի»-ի ֆուտբոլիստ դառնալու պայմանով: Այս մասին հայտնում է Football-Espana-ն:
Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը նախքան այս մրցաշրջանի սկսվելը հայտարարել էր, որ 2013-14 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է կատալոնական ակումբը:










































