Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակել է իր թիմի կազմում անընդհատ ռոտացիայի դիմելու հետ կապված.
«Կինս՝ Քրիստինան, հաճախ իր դժգոհությունն է հայտնում իմ ընտրած մարտավարությանը: Նա անընդհատ ինձ ասում է, որ նախորդ խաղում հաղթած թիմի կազմը պետք է անփոփոխ թողնել: Նրան ռոտացիայի իմ համակարգը բացատրելը մի փոքր ավելի դժվար է, քան Ռոբենին բացատրելը, որ նա խաղին պետք է հետևի պահեստայինների նստարանից»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ղեկավարած «Բավարիա»-ն Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում 71 միովորով զբաղեցնում է 1-ին հորիզնոկանը և 23 միովորով առաջ է անցել 2-րդ հորիզոնակնում գտնվող Դորտմունդի «Բորուսիա»-ից:








































