Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ինչու է խառնվել հանցաշխարհը. ստատուս-քվո՞ է փոխվում

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ հանցաշխարհը անհանգստացած և շփոթված է, քանի որ Հայաստանում «օրենքով գող» վերջին անգամ սպանվել էր 2009 թվականին: Իրարանցման պատճառը կամ առիթը հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած սպանությունն է: Սպանվել էր «օրենքով գող» Անդիկը կամ Անդո Խրոմոյը: Սպանությունը, դրա շարժառիթը դեռևս բացահայտված չեն:

Արդյո՞ք դա վկայում է Հայաստանում «քրեական ստատուս-քվոյի» փոփոխության մասին: Հատկանշական է, որ քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու հարցը վարչապետ Փաշինյանը բարձրացրել էր հուլիսի 1-ին՝ Դատախազի օրվա առիթով Գլխավոր դատախազությունում ունեցած ելույթի ընթացքում: Հայաստանի հանրային և անգամ պետական կյանքում քրեական տարրի առկայությունը տարիներ շարունակ եղել է աչք ծակող: Եվ այդ սուր սայրը կյանք է ներմուծել իշխող համակարգը, միանգամայն գիտակցված, դաշինք կնքելով քրեական աշխարհի հետ և այն ծառայեցնելով իր շահերին:

Մյուս կողմից՝ որքան պետական կյանքն է ճյուղավորվում արտաքին տիրույթներ, ըստ այդմ՝ փոխկապակցում քաղաքական իշխանությանն արտաքին դաշտում գտնվող տարբեր սուբյեկտների հետ, որովհետև Հայաստանը կղզի չէ, նույնքան էլ այդ երևույթը առկա է քրեական աշխարհում: Հետևաբար սա էլ ինքնին նշանակում է, որ Հայաստանում քրեական մշակույթի կամ ենթամշակույթի խնդիրները կամ ճյուղավորումները չեն սահմանափակվում Հայաստանով: Ասել կուզի՝ այստեղ կա ոչ միայն քաղաքական-քրեական սերտաճում, այլ նաև ներքին և արտաքին սերտաճում: Հետևաբար պատկերացնելի է քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու մասշտաբը, եթե դիտարկում ենք դրա, այսպես ասած, զուտ ընթացիկ, օպերատիվ կամ նոմինալ չեզոքացումը:

Միաժամանակ կա իհարկե հենց մշակութային, մտածողական, արժեքային և աշխարհայացքային չեզոքացման հարցը, որն արդեն պահանջում է այլ գործիքներ կամ մեխանիզմներ: Մի բան հստակ է, որ առանց այդ ենթամշակույթն արմատախիլ անելու Հայաստանում հնարավոր չի լինելու իրականացնել արդյունավետ ռեֆորմացիա: Մյուս կողմից՝ այդ ենթամշակույթը արմատախիլ անելու խորքային միջոցներից մեկն էլ հենց արդյունավետ ռեֆորմացիայի մեկնարկն է, երբ հանրությունը կստանա նոր արժեքների ակտիվ հոսք: Սրան զուգահեռ՝ կսկսի արդյունք տալ արդեն ենթամշակույթի դեմ ֆիզիկական, օպերատիվ, ընթացիկ պայքարը: Առանց երկու զուգահեռի՝ հնարավոր չէ ապահովել կայուն արդյունք:

Իսկ հարցն իսկապես լուրջ է՝ հաշվի առնելով այն, որ հետհեղափոխական կամ նոր Հայաստանի մարտահրավերների շարքում հանրությունը հաճախ դիտարկում է նախկին իշխող համակարգը, սակայն առավելապես տնտեսաքաղաքական ասպեկտում և հայտնի անունների շրջանակում: Մինչդեռ նախկին համակարգի առանցքային, հենասյան նշանակություն ունեցող գործոններից է եղել նաև հենց քրեական աշխարհը, ըստ այդմ՝ այստեղից եկող մարտահրավերները կամ ռիսկերը թերագնահատելը կարող է բերել խնդիրների: Անկասկած, հենց դրա ազդարարումն էր Գլխավոր դատախազությունում վարչապետի ելույթը՝ դրանից բխող կամ պահանջվող գործնական շարունակությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում