Ֆրանսիայում էլիտար ռեստորանից գողերը հարյուր հազարավոր եվրոյի գինի են գողացել: Այս մասին ասվում է TSN-ի սյուժեում:
Հաղորդվում է, որ գողերը կես մետր չափով անցք են բացել դեպի գինու մառան և այդպես ներթափանցել ռեստորան: Այդտեղից նրանք ավելի քան հարյուր հիսուն շիշ էլիտար գինի են տարել:
Ռեստորանի սեփականատերերը համոզված են, որ գողերը նախապես հետազոտել են տեղանքը, քանի որ հենց այդ ժամանակահատվածում վերանորոգման աշխատանքներ էր ընթանում նկուղում և անվտանգության միջոցները նորմալ չէին գործում: Նշվում է նաև, որ ավազակները գիտեին, թե ինչ է պետք վերցնել, քանի որ նրանք տարել էին միայն լավագույն խմիչքները: Դրանց արժեքը 400-600 հազար եվրո է գնահատվում:









































