Կոլումբիայի բնակիչները անհանգստացած են իրենց նախագահ Խուան Մանուել Սանտոս Կալդերոնի առողջությամբ այն տհաճ միջադեպից հետո, որը տեղի է ունեցել Բարանկիլյա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:
62-ամյա Կալդերոնը ելույթ է ունեցել, երբ հավաքվածները նկատել են, որ նախագահի բաց գույնի տաբատի վրա աստիճանաբար մուգ հետք է հայտնվում: Անձամբ Կալդերոնը ոչինչ չի նկատել ու շարունակել է ելույթը: Նրա օգնականները նույնպես չեն միջամտել՝ հնարավոր է, անսպասելիությունից հուզվելով՝ հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ 2012թ. Կոլումբիայի նախագահի մոտ հայտնաբերվել էր շագանակագեղձի քաղցկեղ, և նրան նույն տարում վիրահատել էին: Բուժումը հաջողությամբ էր ավարտվել: Կալդերոնը հայտարարել էր, որ ուռուցքը մետաստազներ չի տվել:
Այս տհաճ միջադեպը համացանցում տեղադրել են նրա հակառակորդները՝ Լիբերալ-պահպանողական կուսակցությունից, որոնք հույս ունեն ստանալ իշխանությունը:









































