Լոնդոնի «Չելսի»- հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն մեկնաբանել է իր թիմի հաղթականը ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում՝ թուրքական «Գալաթասարայ»-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ կամերունցին բացեց հանդիպման հաշիվը:
«Մեր նպատակը քառորդ եզրափակիչ դուրս գալն էր և մենք արեցինք դա: Ինձ հաջողվեց արագ գոլ խփեց, ինչն օգնեց մեզ: Երկրորդ գոլից հետո մտածում էինք «Արսենալ»-ի հետ առաջիկա խաղի մասին:
Ինչ եմ մտածում Դրոգբային նման ընդունելություն ցուցաբերելու մասի՞ն. երջանիկ եմ, որ նրան նման կերպ ընդունեցին: Դրոգբան բոլոր աֆրիկացիների հպարտությունն է»,- հայտարարել է Էտո՛Օ-ն











































